Հրդեհ Բեյրութի առևտրի կենտրոնում

Armenian Radio 6 views
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի առևտրի կոնտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել:

Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցներին, հաղորդել է, որ հրդեհ է բռնկվել Բեյրութի բազարում գտնվող առևտրի կենտրոնում:

Հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջման աշխատանքները և հասցրել են մի քանի ժամվա ընթացքում կանխել կրակի տարածումը հարակից շենքեր: Ըստ հաղորդագրության, հրդեհի պատճառները դեռ պարզված չեն:

Add Comments