10 զոհ և 22 անհետ կորած՝ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի հրդեհի արդյունքում

Armenian Radio 8 views
ԱՄՆ Արևմուտքում գտնվող Օրեգոն նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տնօրեն Էնդրյու Ֆելփսը երկուշաբթի օրը հայտարարել է, որ նահանգում բռնկված հրդեհի պատճառով 10 մարդ է զոհվել, և առնվազն 22-ը անհետ կորել են:

Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, որոշ ժամանակ առաջ Կալիֆոռնիա նահանգում և ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում  բռնկված հրդեհը դեռևս  չի հաջողվել մեկուսացնել: Վերջին լուրերի համաձայն, նահանգի 12 տարբեր շրջաններում հրդեհները շարունակվում են:  

Լրատվական աղբյուրների համաձայն, հրդեհը մինչ այժմ Կալիֆոռնիա նահանգում ոչնչացրել է շուրջ 300,000 հա տարածք:

Add Comments