Ամերիկացի ոստիկանը, սեփական երեխաների աչքերի առջև ծեծել է սևամորթ տղամարդուն

Armenian Radio 2 views
Սոցցանցերում տարածված տեսանյութը, որտեղ ամերիկացի ոստիկանը, սեփական երեխաների աչքերի առջև ծեծել է սևամորթ տղամարդուն, բողոքի նոր ալիք է բարձրացրել երկրում:

Սևամորթ Ռոդրիգո Ուոքերի փաստաբանը հայտարարել է, որ դեպքի օրը,  իր հաճախորդն ընտանիքի հետ, իրենց կողմից վարձված մեքենայով գտնվել են  Ջորջիայի Քլեյթոն շրջանում:

Երբ ոստիկանությունը Ուոլքերին խնդրել է ներկայանալ,  նա ասել է, որ փաստաթուղթ չունի, քանի որ ինքը մեքենա չի վարում  և վարորդական իրավունքի կարիք չունի:

Պատասխանը չի գոհացրել ոստիկաններին և նրանք Ուոքերին մեքենայից դուրս են բերել, ծեծել և տարել բանտ:

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես  է ոստիկանը ծեծում Ուքերին, իսկ մյուսում՝  թե ինչպես են նրա երեխաները մեքենայի մեջ լաց լինում և կանչում իրենց հորը:

Հաղորդվում է, որ Ռոդրիգո Ուոքերի վարձած մեքենան ոստիկանները կանգնեցրել են կոտրված լույսի պատճառով:

Add Comments