Իսրայելում ցուցարարները փակել են Բենգուրինի օդանավակայանի ճանապարհը

Armenian Radio 2 views
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերի մասնակիցները փակել են Բենգուրինի օդանավակայան տանող ճանապարհը ՝ կանխելու վարչապետի այցը Վաշինգտոն:

Նեթանյահուն  մեկնելու է Վաշինգտոն `ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր ստորագրելու համար:

Բողոքարարները մի քանի շաբաթ անընդմեջ, շաբաթ և կիրակի գիշերները, զանգվածային ցույցեր են կազմակերպում Նեթանյահուի դեմ, հայտարարելով, որ ցույցերը շարունակվելու են, մինչև Նեթանյահուի հրաժարականը:

Օկուպացված տարածքներում վերջին ամիսներին հաճախակի են տեղի ունենում ցույցեր՝ Բենիամին Նեթանյահուի կոռումպացվածության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ նրա կառավարության անարդյունավետ պայքարի դեմ:

Ցուցարարները պահանջում են Նեթանյահուի հրաժարականը:

 

Add Comments