Բահրեյնի ժողովուրդը ցույց է անցկացրել ընդդեմ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման

Armenian Radio 5 views
Չնայած փողոցներում անվտանգության ուժերի տեղակայման, Բահրեյնի քաղաքացիները ցույցեր անցկացնելով իրենց բողոքն են հայտնել Սիոնիստական ռեժիմի հետ Ալե Խալիֆայի իշխանավորների հարաբերությունների կարգավորման դեմ:

Այդ ցույցերի մասնակիցներն ընդգծել են Պաղեստինի ժողովրդի կողքին դիմադրություն ցուցաբերելու և իրենց իրավունքները վերականգնելու անհրաժեշտությունը: 

Բահրեյնցի ցուցարարները նաև «Մահ Իսրայելին»  և «Մահ Ամերիկային» կարգախոսները վանկարկելով իրենց ոտքերի տակ տրորել են ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի դրոշակները: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 11-ին հայտնեց Բահրեյնի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին:

Սիոնիստական ռեժիմի հետ արաբական ռեժիմների հարաբերությունների կարգավորման գործընթացը հեշտացնելու ուղղությամբ Դոնալդ Թրամփի ջանքերի արդյունքում, սույն թվականի օգոստոսի 13-ին ԱՄԷ-ը և Իսրայելը համաձայնության եկան դիվանագիտական հարաբերությունների կարգավորման շուրջ:

Այդ համաձայնագրերը լայն  քննադատության են արժանացել  իսլամական աշխարհում:

Add Comments