Ֆրանսիայում «Դեղին բաճկոնավորների» շարժումը նորից բողոքի ցույց է անցկացրել. Ոստիկանությունն արցունքաբեր գազով է արձագանքել

Armenian Radio 5 views
Չնայած կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումներին, Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունների դեմ բողոքող «Դեղին բաճկոնավորների» շարժումը Փարիզում ցույց է անցկացրել:

Ֆրանսիացի բողոքարարներն այսօր հավաքվելով Փարիզի փողոցներում, հերթական անգամ բողոքել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության վարած քաղաքականությունների դեմ:

Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները ցույց են տալիս,որ ոստիկանությունը արցունքաբեր գազով հարձակվել է բողոքարարների վրա: Որոշ հաղորդումներ վկայում են, որ մի ֆրանսիացի ցուցարար ձերբակալվել է ոստիկանության կողմից:

Ֆրանսիայում 2018 թվականի նոյեմբերից ի վեր ժողովրդական ցույցեր են ընթանում այդ երկրի կառավարության քաղաքականությունների դեմ, բայց կորոնավիրուսի բռնկման հետևանքով ինչ-որ չափով նվազել են բողոքի ակցիաները:

Ֆրանսիայում բողոքի ակցաիների ընթացքում մինչ այժմ զոհվել է ավելի քան 10 մարդ, մոտ 10 հազարը ձերբակալվել է:

Վերջերս Odoxa ինստիտուտի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայի բնակիչների երեք չորրորդը դժգոհ է Մակրոնի գործունեությունից: 

Add Comments