Ավարտվել են Իրանի բանակի «Զոլֆաղար 99» զորավարժությունները

Armenian Radio 3 views
Իրանի բանակի «Զոլֆաղար 99» զորավարժություններն ավարտվել են նավերի, թռչող սարքերի և սուզանավերի շքերթով:

Բանակի հասարակայնության հետ կապերի գրասենյակի հաղորդմամբ,  զորավարժությունների եզրափակիչ արարողությունն անցկացվեց շաբաթ օրը՝ բանակի գլխավոր հրամանատար  գեներալ-մայոր  Սեյյեդ Աբդուլ Ռահիմ Մուսավիի  ներկայությամբ, սուզանավային ստորաբաժանումների, կործանիչների, ՀՕՊ ստորաբաժանումների և «Թարիղ», «Ղադիր» և «Ֆաթհ» դասի սուզանավերի մասնակցությամբ:

Բանակի օդուժի ինքնաթիռները ուղեկցում էին սուզանավերին և նավերին:

Զորավարժությունը մեկնարկել էր հինգշաբթի օրը՝ Հորմուզի նեղուցից և Մակրանի ափերից դեպի Հնդկական օվկիանոս ընկած ջրային տարածքում:

Եռօրյա զորավարժությունների ընթացքում իրականացբեցին տարբեր գործողություններ՝ ռազմածովային, ցամաքային և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ: Գործարկվեց ներքին արտադրության Ֆաթհ սուզանավը, գործողություններ իրականացվեցին Սիմորղ ԱԹՍ-ի միջոցով, կործանիչները խոցեցին ծովում շարժվող թիրախները, արձակվեցին թևավոր հրթիռներ:

Add Comments