Բաքվի ԶԼՄ-ներ. Թուրքական F-16 կործանիչները Նախիջևանում փորձել են «հարձակումը Հայաստանի մայրաքաղաք Երևանի վրա»:

Armenian Radio 5 views
Չնայած ՀՀ ՊՆ-ն հերքել է հայկական սահմանին թուրքական ինքնաթիռների մոտենալու մասին լուրը, Բաքվի ԶԼՄ-ները շարունակում են հաղորդել, որ թուրքական կործանիչները մոտեցել են Երևանի օդային տարածքին:

«Նախիջևանում անցկացվող զորավարժության ժամանակ, Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները բավականաչափ մոտեցել են Երևանի օդային տարածքին», - գրել է VirtualAz կայքը:

Ըստ այս հաղորդման,  երկու թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա վարժանքներ են անցկացրել Կայքը գրել է որ այս տարածությունը բավարար է-մակերեսային հրթիռներ արձակելու համար: Նրանք վերադարձել են:

Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության համատեղ զորավարժությունը սկսվել է հուլիսի 29-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքում են թուրքական զինված ուժերի F-16 կործանիչների՝ օդային հարվածի հեռավորության վրա Երևանին մոտենալու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում շրջանառվող լուրը հերքեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Ստեփանյանը։

Add Comments