ԱՄՆ-ի Պորտլենդ քաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները

Armenian Radio 8 views
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում շարունակվում են հակառասիստական բողոքի ակցիաները:

Պորտլենդ քաղաքում զանգվածային ցույցերը շարունակվում են այն պայմաններում, երբ ԱՄՆ դաշնային կառավարության ու տեղական իշխանությունների միջև կայացած համաձայնությունից հետո, դաշնային ուժերը լքել են քաղաքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ աջակցել էր ցույցերը ճնշելու նպատակով դաշնային ուժերի ներկայությանն այդ քաղաքում:

ԱՄՆ դաշնային ուժերը դաշնային շենքերը պաշտպանելու համար գործուղվել են տարբեր քաղաքներ, ինչը զայրացրել է ժողովրդին:

Սույն թվականի մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո,ԱՄՆ-ի շատ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ոստիկանութան ռասայական վերաբերմունքի: 

Add Comments