Բրիգադային գեներալ Շարիֆ. Ամերիկացիներն ու սիոնիստները հասկացան ԻՀՊԿ զորավարժության ուղերձը

Armenian Radio 7 views
Անդրադառնալով «Մեծ մարգարեի 14 զորավարժության» հաջողությանն ԻԻՀՊԿ խոսնակը հայտարարել է. «Ամերիկացիներն ու սիոնիստները հասկացան զորավարժության ուղերձը»:

Բրիգադային գեներալ Ռամազան Շարիֆն ընդգծել է, որ ազգային շահերի դեմ ուղղված որևէ գործողություն անպատասխան չի մնում Իրանի զինված ուժերի կողմից: Նա հավելել է. «Մեծ մարգարե  14» զորավարժությունը ցույց տվեց, որ թշնամու   զենքն ու տնտեսական պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել Իրանի ռազմական հզորության զարգացման և առաջխաղացման  վրա»:

Բրիգադային գեներալ Շարիֆը հավելել է, որ ԻՀՊԿ զորավարժությունների ամենակարևոր ուղերձը հարևան երկրների խաղաղության և տարածաշրջանային անվտանգության ապահովումն է:

Նրա խոսքերով. «Տարածաշրջանում իրենց անօրինական և անապահով ներկայությամբ և պետական ​​ահաբեկչության խթանմամբ, թշնամին նպատակ ունի միայն թալանել այլ երկրների բնական հարստությունը»:

Add Comments