Զարիֆն ընդգծել է Իրանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը թարմացնելու անհրաեշտությունը

Armenian Radio 6 views
Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարն ընդգծել է Իրանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ ռազմավարական հարաբերությունների մակարդակի վերաբերյալ փաստաթղթի թարմացումը:

Կիրակի օրը Թեհրանում Ռուսաստանի Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով երկու երկրների միջև խորհրդարանական հարաբերություններին, ընդգծել է դրանց զարգացման անհրաժեշտությունը:  

Հանդիպման ժամանակ, Սլոտսկին ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ Թեհրան կատարած իր այցի նպատակը երկու երկրների միջև հարաբերություններն ու  առկա խնդիրները քննարկելն էր:

Հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարցերից, քննարկվել են նաև տարածաշրջանային, միջազգային և մի շարք այլ հարցեր:

Add Comments