Չինաստանը ներկայացրել է Xian H-6K ռմբակոծիչը

Armenian Radio 1 views
Չիանստանի բանակը պաշտոնապես ներկայացրել է Xian H-6K ռմբակոծիչները, որոնք կարող են ռազմական առաքելություն իրականացնել եղանակային ցանկացած պայմաններում:

Հարավչինական ծովի շուրջ ԱՄՆ-ի ու Չիանստանի միջև լարվածության ֆոնին, Պեկինը, զորավարժության ընթացքում, ներկայացրել է Xian H-6K ռմբակոծիչները:

Defense World-ը գրում է, որ այս ռմբակոծիչներն ունեն ամենաբարձր թռիչքային ու խոցելու հեռահարությունը:

Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ այս ռմբակոծիչն ունակ է օդում լիցքավորվել: 2018թ Չիանստանի բանակն այս ռմբակոծիչները փորձարկել էր Հարավչինական ծովում:

Անվտանգության նկատառումներից ելնելով, ռմբակոծիչների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Add Comments