ԱՄՆ դաշնային ուժերը ստիպված լքել են Սիեթլը

Armenian Radio 2 views
Վաշինգտոն նահանգի իշխանությունները հայտնել են Սիեթլ քաղաքից ԱՄՆ-ի դաշնային ուժերի դուրս գալու մասին:

Զանգվածային ցույցերը ճնշելու նպատակով Սիեթլ քաղաքում դաշնային ուժերի տեղակայման դեմ հակառակությունների հետևանքով,  Սիեթլի քաղաքապետ Ջեննի Դերքանը և Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին հրապարակել են հաղորդագրություն,որում հայտարարել են,որ դաշնային ուժերը լքել են Սիեթլ քաղաքը:

ԱՄՆ դաշնային ուժերն անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով մտել էին Վաշինգտոն նահանգի ամենախոշոր քաղաք Սիեթլ՝ հակառասիստական ցույցերը ճնշելու  նպատակով:

ԱՄՆ քաղաքներում իրավիճակն այն դեպքում է սրվում,երբ վերջերս հրապարակվել է տեսանյութ,որում երևում է, որ  75-ամյա ամերիկացի վետերանը Պորտլենդ քաղաքում բողոքի ցույցի ընթացքում վնասվածք է ստացել:

Ամերիկացի վետերանը, ով մասնակցել էր Վիետնամի պատերազմին, լրագրողի հետ խոսելու պահին, անվտանգության մի խումբ զինված ուժերի կողմից հարձակման է ենթարկվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս դաշնային ուժերին գործուղել է ԱՄՆ տարբեր քաղաքներ՝ ամերիկացի բողոքարարների ցույցերը  ճնշելու համար: 

Նշենք, որ ԱՄՆ-ի տարբեր  քաղաքներում հակառասիստական ցույցեր են անցկացվում, որոնք սկսվել են մայիսի 25-ին Մինեապոլիսում սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

Add Comments