ԱՄՆ-ի պատասխանն ԻՀՊԿ զորավարժությանը

Armenian Radio 2 views
ԱՄՆ-ն արձագանքել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում «Մեծ Մարգարե» 14-րդ ռազմածովային և հրթիռային զորավարժության եզրափակիչ փուլի անցկացմանը:

Երեքշաբթի օրը «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում, Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի խոսնակ Ռեբեկա Ռոբարիչը հայտարարել է, որ «Մեծ մարգարե» 14-րդ ծովային հրթիռային վարժությունը հարձակողական զորավարժություն էր, որը  սպառնում է (ԱՄՆ դաշնակիցներին):

«Մենք չենք փնտրում հակամարտություն, սակայն  պատրաստ ենք պաշտպանել ԱՄՆ-ի ուժերը և շահերը տարածաշրջանի ծովային սպառնալիքներից», - ասել է նա:

ԱՄՆ պաշտոնյայի հայտարարությունը հնչում է այն դեպքում, երբ այդ երկրի նավերըլողում են Պարսից ծոցի հեռավոր ջրերում:

«Մեծ Մարգարեն» 14 ծովային և հրթիռային զորավարժության ավարտական ​​վերջին փուլը ՝ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ, մեկնարկել է երեքշաբթի օրը,  Պարսից ծոցի շրջանում և Հորմուզի նեղուցում:

Add Comments