ԱՄՆ-ի Պորտլենդի պատասխանատուները կոչ են արել քննարկել դաշնային ուժերի արտաքսման հարցը

Armenian Radio 2 views
ԱՄՆ-ի Պորտլենդի քաղաքապետը և հանձնակատարը պահանջել են հնարավորինս շուտ նիստ անցկացնել ներքին անվտանգության վարչության ուժերի հետ՝ Օրեգոն նահանգի այս քաղաքից դաշնային ոստիկանության ուժերի դուրսբերման խնդրի շուրջ:

ԱՄՆ-ի Պորտլենդի քաղաքապետ Թեդ Վիլերը և հանձնակատար Ջո Անն Հարդեսթին պահանջել են հնարավորինս շուտ նիստ անցկացնել Պորտլենդի ներքին անվտանգության վարչության ուժերի հետ՝ այս շրջանից դաշնային ոստիկանության ուժերի դուրսբերման խնդրի շուրջ բանակցելու համար:

Ներքին լարվածությունները ճնշելու համար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այդ ուժերին տեղակայել էր Պորտլենդում: 

Մի քանի օր է ինչ Պորտրլենդ քաղաքը վերածվել է ցուցարարների դեմ նահանգային ու դաշնային ուժերի բախման հարթակի: Վերջին օրերի ընթացքում Դոնալդ Թրամփի կառավարությունը ենթարկվել է ներքին ու արտաքին  ծավալուն քննադատությունների՝ բողոքարարների դեմ բռնիության դիմելու համար: 

Սկսած 2020թ. մայիսի 25-ից ԱՄՆ-ի տարբեր քաղաքները, այդ թվում Պորտլենդը, վերածվել են այս երկրի ոստիկանության ռասիստական գործողությունների դեմ բողոքի ցույցերի բեմահարթակի:

Add Comments