ԱՄՆ-ում ավտոմեքենայով 68 հարձակում է իրականացվել ցուցարարների դեմ

Armenian Radio 7 views
Վերջին 7 շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ում գրանցվել է բողոքի ցույցի մասնակիցների դեմ ավտոմեքենայով հարձակման 68 դեպք:

Մայիսի 25-ից հետո, առնվազն 68 անձ, մեքենայով հարձակվել է հակառասիատական բողոքի ցույցերի մասնակիցների վրա:

Այս հաղորդման համաձայն, հարձակումների ընթացքում վիրավորվել են մեծ թվով ցուցարարներ, առնվազն մեկ քաղաքացի զոհվել է:

Որոշ լուրերի համաձայն, հարձակումների մեծ մասն իրականացվել է ոստիկանների կողմից:

Չիկագոյի համալսարանի հետազոտության համաձայն, ցուցարարների դեմ նման հարձակումների թիվն աճել է և հարձակվողների հիմնական դրադապատճառը ռասիզմն ու ատելությունը՝ սևամորթների նկատմամբ:

ԱՄՆ-ում բողոքի ցույցերը մեկնարկել են մայիսի 25-ին՝ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սանությունից հետո:

Add Comments