ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում ոստիկանական ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ. կան տուժածներ

Armenian Radio 7 views
ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում ոստիկանական ավտոմեքենան մխրճվել է հակառասիստական ցույցերի մասնակիցների բազմության մեջ: Առնվազն չորս մարդ վնասվածք է ստացել:

Ինչպես հաղորդում է  Mirror կայքը, հունիսի 28-ին  սոցիալական ցանցերում տարածվել է ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում  տեղի ունեցած հակառասիստական ցույցերի վերաբերյալ տեսանյութ, որում երևում է, որ ոստիկանական ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ:

Հաղորդման համաձaյն, միջադեպի հետևանքով վիրավորվել է չորս մարդ:

Դետրոյթ քաղաքի ոստիկանությունն արձագանքելով ավտոմեքենայի վարորդի քայլին, հայտարարել է, որ ցուցարարները փորձել են ջարդել ավտոմեքենայի ապակիները, ինչի պատճառով վարորդն ստիպված է եղել արագ դուրս գալ տարածքից:

Այս նահանգում ևս, ինչպես ԱՄՆ շատ քաղաքներում և աշխարհի այլ երկրներում, սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր:

Add Comments