Նավերի վթարի հետևանքով, Բանգլադեշում զոհվել է 28 մարդ, տասնյակ ուրիշներ անհետ կորել են

Armenian Radio 3 views
Բանգլադեշի ամենամեծ դետի վրա տեղի ունեցած երկու նավերի վթարի հետևանքով, առնվազն 28 մարդ է զոհվել, տասնյակ ուրիշներ անհետ կորել են:

Նավերից մեկը, որում եղել է ավելի քան 50 ուղևոր, վթարի հետևանքով խորտակվել է:

Բանգլադեշիի պաշտոնյաները հայտարարել են, որ վթարը տեղի է ունեցել Բուրի Գանգա ամենամեծ գետի վրա:

AFP-ն հաղորդել է, որ վթարի պատճառը եղել է անվտանգության միջոցառումների անտեսումը:

Add Comments