Մեկնաբանություն. Նախազգուշացում՝ ԱՄՆ-ի քաղաքական համակարգը «հրկիզելու» մասին

Armenian Radio 7 views
ԱՄՆ-ում շարունակվում են հակառասիստական բողոքի ցույցերը: Մի շարք ցուցարարներ սպառնացել են տապալել երկրի քաղաքական համակարգը:

«Սևամորթների կյանքը կարևոր է» շարժման ղեկավարներից Հուք Նյուսոմը, Fox News-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ի կառավարությունը չբավարարի բողոքարարների պահանջները, մարդիկ «կհրկիզեն» քաղաքական համակարգն ու կձևավորեն նոր համակարգ:

Վերջին 30 օրերին, ԱՄՆ-ում տեղի են ունենում հակառասիստական բողոքի ցույցեր, որոնք մեկնարկել են Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Եվ առաջին անգամ, ցուցարարներից մեկը բացահայտորեն խոսում է հեղաշրջումից ու ռեժիմի փոփոխությունից: Մինչ այս, ցուցարարները պահանջում էին վերացնել ռասիզմը և բարեփոխումներ իրականացնել ոստիկանության կառույցում: Սակայն ԱՄՆ-ի դաշնային կառավարության  կիրառած «երկաթե բռունցքի» քաղաքականությունը, Դոնալդ Թրամփի ու մի շարք նահանգների տեղական իշխանությունների ղեկավարությամբ, պատճառ դարձավ, որպեսզի բողոքի շարժումն ավելի կոշտ պահանջներ ներկայացնի:

Պետք է ասել, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում, ԱՄՆ-ի քաղաքական համակարգն անտեսել է մարդկանց պահանջներն ու բռնություն կիրառել յուրաքանչյուր պահանջի դիմաց:  Արդյունքում, երկրում ձևավորվել է անհուսության մթնոլորտ և խորացել են լարվածությունները բողոքարարների ու կառավարության  միջև: Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ի քաղաքական գրականության մեջ հաճախակի է սկսել կիրառվել հեղափոխություն բառը և միևնույն ժամանակ, խոսվում է ներքին պատերազմի մասին: Սակայն անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները և արդյոք այդ երկրում տեղի կունենա՞ հեղափոխություն կամ ներքին պատերազմ, պետք է ասել, որ երկրում առկա է բարդ իրավիճակ, հատկապես այն բանից հետո, երբ կառավարությունը սկսեց ուշադրություն չդարձնել  մարդկանց պահանջներին: Այդ պահանջները չեն  սահմանափակվում միայն  ռասիզմի դեմ բողոքելով: Մարդիկ այսօր բողոքում են նաև քաղաքական, տնտեսական ու  հասարակական անհավասարությունից: Հարյուր հազարավոր ամերիկացիներ, այսօր փողոց են դուրս եկել՝ բողոքելու այդ անհավասարությունների դեմ: ԱՄՆ-ի մեծ թվով քաղաքացիներ, սակայն, դժգոհ լինելով ներկա իրավիճակից, նախընտրում են չմասնակցել փողոցային բողոքներին:

Ամերիկացիների պահանջներից է նաև աղքատության, եկամտային, ռասիստական և սեռական անհավասարության վերացումը: Բողոքարարները պայքարում են նաև երկրում առկա կոռուպցիայի և դիվանագետների անբարոյականության դեմ: Նրանք պահանջում  են, որպեսզի օլիգարխիկ համակարգը դուրս մղվի քաղաքական կյանքից:

Մարտին Լյութեր Քինգի դուստրը՝ Բերնիս Քինգը, մի քանի օր առաջ Ատլանտայում սպիտակամորթ ոստիկանի կողմից սպանված սևամորթ քաղաքացու հուղարկավորության ժամանակ ասել է. «Քանի դեռ մեր ձայնը չի լսվել և ոստիկանության կառույցի բարեփոխման մեր պահանջն իրականություն չի դարձել, մենք չենք դադարելու բողոքել»:

Վերջին երկու տասնամյակներում, ԱՄՆ-ում տեղի են ունեցել հակառասիստական բամաթիվ բողոքի ցույցեր, որոնց թվում՝ Ուոլ Սթրիթի և «Սևամորթների կյանքը կարևոր է» շարժումները:

Եթե կառավարությունը շարունակի անտեսել ցուցարարների պահանջները, թերևս հնարավոր է պատահի այն, ինչ ասել է Հուք Նյուսոմը՝ մարդիկ քաղաքական համակարգը «կհրկիզեն» ու այն կփոխարինեն նոր համակարգով:

 

Add Comments