Ողջույն բարեկամ-218

Armenian Radio 11 views
Բարի երեկո հարգարժան տիկնայք ու պարոնայք ,տատիկներ ու պապիկներ, աղջիկներ ու տղաներ մեր շատ սիրելի ունկնդիրներ: Սիրելի բարեկամ շնորհակալություն ձեզ ,որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին:Շնորհակալություն ,որ հունիսյան այս երեկոյան ձեր հոգու դռները բացել եք հայերեն ռադիոժամի առջև:

Միայն երկու բառ՝

Բարի հանդիպում․․․

Եվ աշխարհն ասես դառնում է քոնը։

Կյանքը փոխվում է ու գեղեցկանում։

 

Եթե ձմեռ է-զգում ես գարուն,

Եթե մշուշ է, մուժ ու մառախուղ-

Զգում ես արև ու մաքուր երկինք։

Եթե ծարավ ես-

Թվում է հենց նոր պաղ ջուր խմեցիր

Վճիտ աղբյուրից։

 

Միայն երկու բառ՝

Բարի հանդիպում․․․

Այդ երկու բառում սիրտ կա և ծով բարություն,

Այդ երկու բառում ՝ հոգատարություն ու փաղաքշանք

Եվ կա դարերի խորքից մեզ հասած Սրբազան օրհնանք։

Բարի հանդիպում մեր լավ բարեկամ։

Add Comments