ՄԱԿ-ի փորձագետներ. ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերը պատասխան են այդ երկրում առկա կառուցվածքային ռասիզմին

Armenian Radio 10 views
ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերը պատասխան են այդ երկրում առկա կառուցվածքային ռասիզմին:

 ՄԱԿ-ի 66 փորձագետներ տարածել են հայտարարություն, որում քննադատել են նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը ԱՄՆ-ում տեղի ունեցած բողոքի ցույցերին ՝ մտահոգություն հայտնելով բանակը գործի դնելու նրա հայտարարության կապակցությամբ:

Հայտարարության մեջ ասվում է. «Աս ընդվզումը բողոք է ընդդեմ կառուցվածքային ռասիզմի , քանի որ կառավարության կողմից հովանավորվող հանցագործները ազատվում են պատժից»:

«Աշխարհն ականատես է ԱՄՆ-ում ռասայական անհվասարության և սևամորթների ու այլ ռասաների ներկայացուցիչների նկատմամբ ռասայական խտրականության դրևսորման»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դիմելով  սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ծայր առած բողոքի լայնածավալ ցույցերի մասնակիցներին, վերջերս հայտարարել էր, որ եթե կարիք լինի, նա բանակը դուրս կբերի ցուցարարների դեմ:

Add Comments