ՄԱԿ-ը դատապարտել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ԱՄՆ-ի ոստիկանության կողմից կիրառված բռնությունները

Armenian Radio 8 views
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը կոչ է արել հետաքննություն անցկացնել լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ ԱՄՆ-ի ոստիկանության կողմից կիրառված բռնությունների հարցով:

Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում,  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսնակ Ստեֆան Դուժարիքը հայտարարել է, որ աշխարհի ցանկացած կետում լրագրողները պետք է ազատ իրականացնեն իրենց աշխատանքը և ոսիկանների կողմից լրագրողների նկատմամբ իրականացված հարձակումները պետք է հետաքքնվեն:

«Մարդիկ ունեն խաղաղ երթի  իրավունք, որը պետք է հարգվի աշխարհի բոլոր երկրներում, իսկ իրավապահները պետք է ինքնազսպվածություն ցուցաբերեն», - ասել է Դուժարիքը:

Վերջին օրերին, ԱՄՆ-ի մեծ թվով քաղաքներում, այդ թվում՝ Մինեապոլիսւոմ, տեղի են ունենոմ բողոքի ցույցեր՝ սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ:

Add Comments