Սևամորթ ակտիվիստ. «ԱՄՆ-ում առկա է համակարգված ռասիզմ»

Armenian Radio 17 views
Ամերիկյան Սևամորթները հանուն խաղաղության կազմակերպության անդամը հայտարարել է. «Մենք այս երկրում միայն կոռումպացված ոստիկանության հետ չենք առճակատվում: Այս երկրում առկա է համակարգված ռասիզմ»:

Նեթֆա Ֆրիմանը, ով նաև ռասիզմի դեմ բողոքի ցույցերի համակարգողներցի է, հավելել է. «Ոստիկանության կողմից սևամորթների դեմ կիրառվող բռնություների պատասխանտուն միայն մի կոռումպացված ոստիկան չէ: Մենք ԱՄՆ-ում համակարգված ռասիզմի ականատեսն ենք: Ջորջ Ֆլոյդների սպանությունը նախկինում էլ եղել է և այժմ էլ շարունակվում է»:

Ֆրիմանը հավելել է. «Այս սպանությունները տեղի են ունեցել ստրկատիրական Ամերիկայի ժամանակաշրջանից և ոստիկանության ներկա վարքագիծը հիշեցնում է ստրուկներին ճնշման տակ պահելու անցյալի քաղաքականությունը»:

Սևամորթները հանուն խաղաղության կազմակերպության անդամը հստակեցրել է. «ԱՄՆ-ում իշխող կապիտալիստական համակարգը աջակցում է մասնավոր բաժնին և ցուցաբերվող աջակցությունը ոստիկանության կոռումպացման պատճառներից մեկն է, քանի որ կապիտալիստները մշտապես օգտագործելով ոստիկանության ուժը փորձել են ճնշել բողոքի ցույցերը»:

Add Comments