ԿՀՎ վերլուծաբանների կարծիքով, վերջին բողոքի ցույցերը Միացյալ Նահանգների փլուզման նշանն են

Armenian Radio 13 views
ԱՄՆ-ում ռասիզմի դեմ բողոքի ցույցերի ծավալվելուն զուգահետ, ԿՀՎ-ի երկու նախկին և ներկա վերլուծաբաններ մտահոգություն են հայտնել ժողովրդավարության փլուզման նշանների վերաբերյալ:

Washington Post օրաթերթի հաղորդման համաձայն, անդրադառնալով սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի ցույցերին, ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան՝ Գեյլ Հելթն ասել է.«Սա հենց այն է ինչ տեղի է ունենում բռնատիրական համակարգերում՝ փլուզումից առաջ»:

Եվրոպայում և Ասիայում ԿՀՎ-ի գործողությունների պատասխանատու Մարկ Պոլիմերոպոլոսը թվիթերում գրել է. «ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ռասիզմի դեմ բողոքողների դեմ արցունքաբեր գազի և պլաստմասե գնդակների օգտագործումը հիշեցնում է այն, ինչ տարիներ շարունակ հաղորդվել է երրորդ աշխարհի երկրների մասին: Իրաքի ու Լիբիայի նախկին ղեկավարներ Սադդամն ու Քադդաֆին էլ այդպես էին վարվում:

Add Comments