Սպիտակ տուն կատարած այցից հետո, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը փոխել է իր որոշումը

Armenian Radio 7 views
Վաշինգտոնում տեղակայված բանակի ուժերին զորանոց վերադարձնելու որոշումից մի քանի ժամ անց, Մարկ Էսպերը փոխել է այն:

 Չորեքշաբթի երեկոյան, ԱՄՆ-ի բանակի քարտուղար Ռայան Մըքքարթին հայտարարել է, որ Մարկ Էսպերը փոխել է բանակայիններին փողոցից զորանոցներ վերադարձնելու իր որոշումը:

Մըքքարթին ասել է, որ պաշտպանության նախարարը որոշումը կայացրել է Սպիտակ տան նիստին մասնակցելուց և Պենտագոնում ներքին խորհրդակցություններ անցկացնելուց հետո:

Նա չի նշել որոշման փոփոխության պատճառը, սակայն փորձագետները կարծում են, որ  դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի կառավարության և Թրամփի  ճնշման ներքո՝ ամերիկացի ցուցարարներին ճնշելու նպատակով:

Չորեքշաբթի օրը, բողոքի ցույցերը ցրելու նպատակով բանակի ուժերին ներգրավելու բազմաթիվ դեմ բողոքներից հետո,  Մարկ Էսպերը հայտարարել էր, որ  զինված ուժերը կվերադառնան զորանոցներ:

Add Comments