ԱՄՆ-ի բանակի ուժերը տեղակայվել են այդ փողոցներում՝ ցուցարարներին ճնշելու համար

Armenian Radio 6 views
ԶԼՄ-ները տարածել են լուսանկարներ, որտեղ երևում է, որ բանակի ուժերը տեղակայվել են Վաշինգտոնի փողոցներում

Հակառասիստական բողոքի ցույցերի ճնշման մեթոդների վերաբերյալ ԱՄՆ-ի ավագ պաշտոնյնաների միջև տարաձայնությունների աճին զուգահեռ, ԶԼՄ-ները տարածել են լուսանկարներ, որտեղ երևում է, որ բանակի ուժերը տեղակայվել են Վաշինգտոնի փողոցներում և Սպիտակ տան մերձակայքում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ցույցերին վերջ տալու համար պետք է գործի դնել բանակը: Հատկանշական է, որ ՊՆ Մարկ Էսպերը, Վաշինգտոնում տեղակայված բանակի ուժերին զորակայաններ վերադարձնելու հրամանից մի քանի ժամ անց, փոխել է իր որոշումը և հայտարարել է, որ բանակայինները կմնան փողոցներում:

ԱՄՆ-ում վերջերս տեղի ընթացող բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն 5 մարդ: Վիրավորվել ու ձերբակալվել  են հազարավոր ցուցարարներ:

Add Comments