Մուսավի. ուրիշներին խրատելու փոխարեն, ամերիկացիներն ավելի լավ կանեն կառավարեն իրենց երկրի իրավիճակը

Armenian Radio 13 views
Հակադարձելով Ատլանտյան խորհրդի ամերիկացի անդամներից մեկի հայտարարությանն Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Ուրիշներին խրատելու փոխարեն, ավելի լավ է կառավարեք ձեր երկրում տիրող իրավիճակը»:

Ավելի վաղ, Թվիթերում արած գրառման մեջ, դիմելով Իրանի ԱԳՆ Զարիֆին, որն ԱՄՆ-ին կոչ էր արել վերջ տալ սևամորթների նկատմամբ բռնություններին, Բարբարա Սլեյվինը գրել էր. «Դուք ձեր երկիրը կառավարեք, իսկ մենք կկառավարենք մեր երկիրը»:

Մուսավին Թվիթերում գրել է. «Այնքան եք տարվել ուրիշներին խրատելով, որ ձեզ համար տհաճ է, երբ որևէ մեկը ձեզ հիշեցնում է, որ չի կարելի այնքան գոռոզ  լինել, որպեսզի խրատել Իրանին»:

Նա հավելել է. «Երբ խոսքը գնում է անապահովության ու անկայունության մասին, ԱՄՆ-ը պետք է ավելի մեծ գին վճարի իր մեղքերի թողության համար»:

Անդրադառնալով ԱՄն-ում ժողովրդավարության բացակայությանը, Մուսավին գրել է. «Հիլարի Քլինթոնը ստացավ ժողովրդի ձայնը, սակայն նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը»:

Add Comments