Իրանի մարդու իրավունքների շտաբի քատուղար.«Մարդու իրավունքների կառույցները չպետք է լռեն սևամորթ ամերիկացու սպանության նկատմամբ»

Armenian Radio 4 views
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քատուղարն ասել է.«Մարդու իրավունքների կառույցները չպետք է լռեն ոստիկանի կողմից սևամորթ ամերիկացու սպանության նկատմամբ»:

Շաբաթ երեկոյան, Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված հարցազրույցում, Ալի Բաղերի Քիանին ասել է.«Վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում ոստիկանների կողմից ամեն օր սպանվումէ երեք քաղաքացի»:

Նշելով, որ Չիկագոյում կորոնավիրուսի հետևանքով մահացածների 60 տոկոսը սևամորթներ են, Բաղերի Քիանին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ում սևամորթների մահացության գլխավոր պատճառը իշխանության տարբեր շերտերում առկա ռասիզմն է:

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քատուղարն ասել է.«Այսօր աշխարհի համար պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքները չեն սահմանափակվում այդ երկրի ղեկավարների արկածախնդրություններով, այլ բխում են իշխանական համակարգում արմատավորված գաղափարներից է, որոնց տարածումն աշխարհում, պետք է կանխել»:

Add Comments