Մեկնաբանություն - Հակառասիստական ​​ցույցեր Միացյալ Նահանգներում. պատճառները և վտանգները

Armenian Radio 18 views
ԱՄՆ-ում երեքշաբթի օրվանից մեկնարկած բողոքի ցույցերի մասնակիցները բողոքում են սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու սպանության դեմ:

ԱՄՆ-ի որոշ քաղաքներում, ներառյալ Մինեապոլիսում, Նյու Յորքում, Ատլանտա Հյուսթոն Միլվուկիում և Լոս Անջելեսում ընթանում են բողոքի լայնածավալ ցույցեր: Որոշ քաղաքներում, ոստիկանության իրականացրած հրաձգության հետևանքով, վիրավորվել են մի խումբ ցուցարարներ, իսկ այլ քաղաքներում  տեղի են ունեցել անկարգություններ:

Մինեապոլիսում սպիտամորթ ոստիկանի կողմից սևամորթ երիտասարդ Ջորջ Ֆլոյդին սպանելու դեմ ուղղված բողոքի ցույցերը դարավոր զայրույթի պոռթկումն են այդ երկրում գունամորթների և փոքրամասնությունների նկատմամբ  կիրառվող խտրականության դեմ:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կոմոն ասել է, որ Մինեապոլիսում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են ԱՄՆ-ում առկա անարդարության և անհավասարության մասին: Նրա խոսքերով, այդ անհավասարությունը սկսվել է Միացյալ Նահանգների հիմնադրումից տարիներ առաջ, կարմրամորթների ցեղասպանությամբ, բրիտանական գաղութներում ստրուկների առևտրով, և շարունակվուէմ մինչ օրս: 4

Ամեն անգամ, նման դեպքերից հետո, ամերիկայի զայրացած  քաղաքացիները դուրս են գալիս փողոց անբարենպաստ իրավիճակը ընդմիշտ փոխելու համար, բայց ամեն անգամ, անվտանգության ուժերը ճնշում են այդ պայքարը:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին, անկախ լրատվական ցանցերի աճի և քաղաքացի-լրագրողների գործունեության արդյունքում, հնարավորություն է ստեղծվել տեղեկատվության փոխանակման համար և բողոքողների շրջանում ավելի մեծ համերաշխություն է առաջացել: Այդ  պատճառով «Սևամորթների կյանքն արժեքավոր է» շարժումը տարածվել է ԱՄՆ-ի քաղաքացիների տարբեր, ներառյալ սպիտակամորթ քաղաքացիների շրջանում:

Շարժումը փորձում է փոխել իրավիճակը, որպեսզի սևամորթներն ավելի մեծ ազատություրններ ունենան, ընտրվեն տարբեր պաշտոններում, այդ թվում ընտրվեն նախագահ: Սա կարևոր է այն առումով, որ ստրկությունը և ռասայական տարանջատումը դարեր շարունակ տարածված են եղել ԱՄՆ-ի հասարակության տարբեր շերտերում:

Առանց այդ ռասիստական ​​մշակույթի  վերացումը, հնարավոր չի լինի կանխել ռասիստ ոստիկանների կողմից սևամորթների սպանությունը և նրանց արդարացումը դատարանում:

Չնայած փոփոխություններին ուղղված ջանքերին, ԱՄՆ-ում ակտիվացել են ռասիստական ​​խմբավորումները: Իրենց նպատակին հասնելու համար  այս խմբերը չեն խուսափում սպանել հակառասիստ ​​ակտիվիստներին  կամ կրակել ցուցարարների վրաԼ

Ծայրահեղական ձախակոմյան և ռասիստ ամերիկացիների բռնի գործողությունները ակտիվացել են հատկապես ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների պատճառով:

Թրամփը թվիթերում  ցուցարարների  վրա կարակ բացելու մասին գչրառումէ  արել, որն ընկերությունը հեռացրել է, նշելով, որ այն խախտում է իր  կանոնները:

Միացյալ Նահանգներում առկա ռասայական խորքային չլուծված խնդիրը ևս մեկ անգամ  հասարակական անկարգությունների պատճառ է դարձել: Իսկ կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով տնտեսական վատթարացող իրավիճակի հետևանքով երկրի սոցիալական կարգն ու կայունությունը ավելի լուրջ ռիսկերի են ենթարկվել:

 

Add Comments