Թեհրանի Ս.Սարգիս եկեղեցում առաջին սրբ.պատարագը իրականացավ

Armenian Radio 9 views
Կորոնավիրուսի համաճարակից հետո Թեհրանի Ս.Սարգիս եկեղեցում առաջին սրբ.պատարագը իրականացավ

Աշխարհում ամիսներ է ինչ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կանխվել են հասարակական ,կրոնական և ազգային միջոցառումները: Ահավասիկ նմանորինակ կարգավիճակում էր իրանահայ համայնքը ևս ,սակայն Իրանում համաճարակի սանձման փուլում, երբ պետականորեն թույլ տրվեց վերաբացել որոշ վայրեր ,այդ թվում կրոնական սրբատեղիներ ,սահամանփակ եղանակով ,իվերջո քանի ամսյա դադարից հետո ,մայիսի 29-ի առավոտյան Թեհրանի Սրբ.Սարգիս մայր եկեղեցում նախագահությամբ Թ.Հ.Թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսյանի սահմանափակ թվով հայրենակիցների մասնակցությամբ մատուցվեց սրբ.Պատարագ՝ Մայիս 28-ի առիթով: Սրբ.Պատարագի ընթացքում կատարվեց հանրապետական մաղթանք և Հայաստանի եռագույն դրոշի օրհնություն ՝Հայաստանի առաջին հանրապետության 102 –րդ տարեդարձի առիթով: Իսկ ս.Պատարագի ավարտին սրբազան հոր միջոցով կատարվեց հոգեհանգստյան արարողություն ՝Ղարաքիլիսէի ,ԲաշԱպարանի, Սարդարապատի և այլ վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում զոհված նահատակների հոգու խաղաղության համար:

Սրբ.Պատարագի ընթացքում սրբազան հայրը իր քարոզի ժամանակ անդրադարձավ 1918-թվականին հայ ժողովրդի  շահած հաղթանակին:Կրոնական արարողությանը ներկա էին Իսլ.խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության  նորանշանակ պատգամավորը,Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը ,նաև համայնքի ազգային հասարակական դենքեր եւ միությունների ներկայացուցիչներ: Հայաստանի եռագույն դրօշի որհնվելուց հետո եկեղեցու երգչախումբը հնչեցրեց «Մեր հայրենիք»օրհներգը:

Add Comments