ԱՄՆ-ի ազգային գվարդիան մտել է Մինեապոլիս քաղաք

Armenian Radio 34 views
ԱՄՆ-ի ազգային գվարդիան տեղակայվել է Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, որտեղ արդեն մի քանի օր բողոքի ցույցեր են անցկացվում սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ երիտասարդի սպանության դեմ: Հատկանշական է, որ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ցուցարարներին:

CNN-ի հաղորդման համաձայն,  քաղաքում տեղակայվել են ազգայի գվարդիայի 500 ծառայողներ:

Հինգշաբթի օրը, ցուցարարները հարձակվել են ոստիկանության կետերից մեկի վրա և կրակի են մատնել ոստիկանական կետի շինությունը:

Հարձակումից հետո, նախագահ Թրամփը, Թվիթերում արած երկու գրառումներում նշել է, որ ազգային գվարդիան ու բանակը պատրաստ են խաղաղություն  հաստատել քաղաքում: Թրամփը ցուցարարներին անվանել է խուլիրգանների, և երկրորդ թվիթում գրել է. «Երբ սկսվում է թալանը, սկսվում են նաև կրակոցները»:

Մինեապոլիսում սպիտամորթ սստիկանի կողմից սևամորթ երիտասարդին սպանելու դեմ ուղղված բողոքի ցույցերը մեկնարկել են երեքշաբթի օրվանից,

Add Comments