Տեսանյութ. Իրանի հյուսիսում քաղում են դամասկյան վարդը

Armenian Radio 13 views
Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգում, 95 հա տարածքում մշակվում է դամասկյան վարդ, որի ծաղիկների քաղը սկսվում է մայիս ամսին:

Ամեն տարի, մեծ թվով ներքին ու արտասահմանցի զբոսաշրջիկներ այցելում են այս նահանգ, մասնակցելու վարդաքաղի գեղեցիկ արարողությանը:

Սուլեյման Թանգեշ գյուղը Իրանի Մազանդարան նահանգի ամենակարևոր զբոսաշրջային  ուղղություններից մեկն է, որը գտնվում է Սարի քաղաքի Ռաջայի  ամբարտակի կողքին: Այս գյուղի բնակիչների մեծ մասը զբաղվում են դամասկյան վարդի մշակությամբ ու վարդաջրի արտադրությամբ:

Իրանական վարդաջուրը շատ բուրավետ և որակյալ է: Վարդաջուրը կիրառվում է հրուշակեղենի արդյունաբերության մեջ և արտահանվում մեծ թվով երկրներ:

Add Comments