Վենեսուելայի պաշտպանության նախարար. Մենք պաշտպանում ենք Իրանի նավթային տանկերների անվտանգությունը

Armenian Radio 8 views
Վենեսուելայի պաշտպանության նախարարը երեքշաբթի օրը հայտարարել է, որ այդ երկրի զինված ուժերը պաշտպանելու են իրանական նավթային տանկերների անվտանգությունը:

Վլադիմիր Պադրինո Լոպեզը հայտարարել է, որ Վենսուելան ողջունում է իրանական նավթային տանկերների մուտքն այդ երկիր և պաշտպանելու է դրանց անվտանգությունը:

Երեքշաբթի օրը, Վենեսուելայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրանական նավթատարներին ուղեկցում են F-16 և Sukhoi  կործանիչները:

Իրանը վառելիքով բեռնված հինգ տանկիերներ է ուղարկել Վենեսուելա՝ աջակցելու ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկված այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին: Իրանի այս քայլն արժանացել է ԱՄՆ-ի քննադատությանը, որը սպառնալիքներ է հնչեցրել իրանական տանկերների եմ:

Այս պահի դրությամբ, իրանական երկու նավթային տանկերներն արդեն մուտք են գործել Վենեսուելայի ջրեր և խարիսխ գցել այդ երկրի նավահանգիստներում:

Add Comments