Կարակասը կարևորել է է Իրանի և Վենեսուելայի միջև բարեկամությունը

Armenian Radio 12 views
Վենեսուելայի փոխնախագահը, անդրադառնալով իրանական «Էլ Պալիտո» նավթատար տանկերի ժամանմանը Վենեսուելա, ընդգծել է ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին Կարակասի և Թեհրանի միջև բարեկամության կարևորությունը:

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը  Թվիթերում գրել է.«Վառելիք տեղափոխող իրանական տանկերը երկուշաբթի օրը  մուտք է գործել Վենեսուելայի Փալիտո նավահանգիստ: Սա երկու երկրների հարաբերություններում  ​​համարվում է պատմական իրադարձություն և մենք կփորձենք ավելի ընդլայնել համագործակցությունը Թեհրանի հետ»:

Նա շեշտել է, որ իրանական վառելիքի հինգ նավերի Վենեսուելա ուղարկելը վկայում է երկու երկրների համերաշխության մասին:

Ռոդրիգեսը հավելել է. «Սա ժողովուրդների ինքնավարության, ինքնիշխանության, բարեկամության, համագործակցության, խաղաղության և փոխադարձ շահերի աջակցության սկզբունքն է»:

Իրանական նավթային տանկերը այդ երկրի ջրեր է մուտք գործել Վենեսուելայի ռազմանավերի ուղեկցությամբ:

Add Comments