Իրանում զորավարժության ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար

Armenian Radio 7 views
Իրանի բանակի նավատորմի հրամանատարությունը բացատրություն է ներկայացրել զորավարժության ժամանակ իրանական նավերից մեկի հետ տեղի ունեցած պատահարի վերաբերյալ:

Ալ Ալամ հեռուստաընկերության հաղորդման հմաձայն, հայտարարության մեջ ասված է, որ կիրակի երեկոյան, Յասկ և Չաբահար  շրջանների ջրերում ռազմածովային ուժերի կողմից  իրականացվող զրավարժության ժամանակ, Քենարաք թեթև նավը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել են մի խումբ նավաստիներ:

Փրկարակական ջոկատները, վթարից անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր՝ օգնելու նավաստիներին և վիրավորներին տեղափոխելու բժշկական կենտրոններ:

Նախքան փրկարաների հասնելը, նավի վրա եղած նավաստիներն օգնել են իրենց վիրավորված ընկերներին:

Բանակի նավատորմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է, որ դեպքի հետևանքով զոհվել է 19 և վիրավորվել՝ 15 նավաստի:

Add Comments