Իրանի ձեռարվեստի արտադրանքների արտահանումները 13 տոկոսով ավելացել են

Armenian Radio 27 views
Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության նախարարի տեղակալն ասել է. «Անցյալ տարի Իրանի ձեռարվեստի արտադրանքները գումարային առումով 13.3 տոկոս ու քաշային առումով 8 տոկոս աճ են ունեցել»:

Փույա Մահմուդյանը հավելել է. «Անցյալ տարի Իրանը արտահանել է 427 մլն. արժողությամբ ձեռարվեստի արտադրանքներ»:

Մահմուդյանը հստակեցրել է. «Իրանի մաքսատան պաշտոնական տվյալների համաձայն անցյալ տարի Իրանի ոչ նավթային արտահանումները քաշի առումով 17.61 տոկոս ավելացել են»:

Նա ասել է. «Գումարի առումով նախորդ տարվա համեմատությամբ ամենաշատ աճը պատկանում է թանկարժեք մետաղների խմբին, որ կազմում է 258 տոկոս և այս ապրանքների խոշոր գնորդներն են Թուրքիան ու Իրաքը»:

Add Comments