Ավտոմեքենաների կինոթատրոն Թեհրանում

Armenian Radio 22 views
Անդրադառնալով «Ավտոմեքենայի կինոթատրոնի» հաջող անցկացմանը Թեհրանի քաղաքապետն ասել է.«Ավտոմեքենաների մեջ նստած կինոսրահում կինո դիտելը բացառիկ երևույթ է»:

Հրապարակելով մի նորություն Փիրուզ Հանաչին իր ինստագրամի էջում գրել է.«Օնլայն համերգների անցկացումից հետո Թեհրանի քաղաքապետարանի մշակությաին նախաձեռնություններից մեկը ավտոմեքենաների կինոթատրոնի բացումն էր»:

Հանաչին հավելել է.«Բարեբախտաբար ավտոմեքենայում նստած կինո դիտելը ողջունվեց թեհրանցիների կողմից»:

Ավտոմեքենաների կինոթատրոնը Թեհրանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է, անցկացվում է կորոնա վիրուսի համավարակի պայմաններում, այնպես որ քաղաքացիները իրենց ավտոմեքենաների մեջ նստած կինո են դիտում: 

Add Comments