ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սրել է Իրանի հետ լարվածությունը:

Armenian Radio 19 views
Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ի ծովուժին պատկանող նավերին հրամայել է կրակել իրանական ռազմանավերի վրա, եթե վերջիններս հետապնդեն ամերիկյան նավերին:

Թրամփը հայտարարել է, որ իրանական նավերը հետապնդում են ամերիկյան ռազմանավերին:

Իրանը հերքել է այս մեղադրանքը: 

Թեհրանը հայտարարել է. «ԱՄՆ-ի ռազմական ագրեսիվ ներկայությունը Պարսից ծոցում, անկայունության պատճառ է հանդիսանում»:

ԻՀՊԿ-ն այս կապակցությամբ  հայտարարել է. «Եթե ամերիկյան նավերը սպառնան իրանական ռազմական ու ոչ ռազմական նավերին, հարձակման կենթարկվեն»: 

Պահակազորի հրամանատար, գեներալ Սալամի. «Մենք մեր ռազմական ստորաբաժանումներին հրամայել ենք հարձակում իրականացնել ամերիկյան ահաբեկչական ուժերին  պատկանող յուրաքանչյուր նավի վրա, որը կսպառնա մեր ռազմական կամ ոչ ռազմական նավերի անվտանգությանը»:

Փորձագետ Գրեգ Սիմոն. «Կորոնավիրուսի տարածումը կանխելու փոխարեն, որը շատ բարդ է (ԱՄՆ-ի համար) առավել նպաստավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի հանրային կարծիքը շեղվի կառավարության անգործությունից»:

Կա տարածված կարծիք, որ Թրամփը փորձում է Իրանի հետ լարվածությունը սրելով,  հանրային կարծիքը շեղել կորոնավիրուսի ճգնաժամից:

Կորոնավիրուսի ճգնաժամի նկատմամբ Թրամփի վերաբերմունքը քննադատությունների է արժանացել:

ԱՄՆ նախագահը պատրաստվում է առաջիկա ընտրություններին և  փրնտում է հաղթելու ուղիներ: Պատերազմն այդ ուղիներից մեկն է: 

Պարսից ծոցում լարվածությունը շարունակելու է նավթի գների անկումը:
Ամերիկյան հարյուրավոր նավթային ըներություններ կարող են սնանկանալ նավթի գների անկման պատճառով:

Add Comments