Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից

Armenian Radio 10 views
Հրազենային բռնությունն այսօր արևմտյան երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի սոցիալական անոմիաներից է:«Կյանքն Արևմուտքում․Հայացք ներսից» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կխոսնեք այդ մասին: Ընկերակցեք մեզ։

2019 թվականի օգոստոսի 19-ին, Time-ի ընթերցողներին ներկայացվեց այս ամսագրի հետաքրքրաշարժ և ուշադրության արժանի նախաձեռնությունը ,կապված՝ ամսագրի  կազմի դիզայնի ընտրության հետ:Այս էջը լի էր այն տարածքների անուններով, որտեղ անցյալ մեկ  տարվա ընթացքում  ԱՄՆ-ում, մահացու կրակոցներ էին տեղի ունեցել և կազմի վրա գրվել էր.«Բավական է»:Բռնությունը այսօրվա արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի սոցիալական անոմիաներից է:ԱՄՆ-ում, զանգվածային սպանությունների մասին լուրերը ,որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակվում են զանգվածային լրատվամիջոցների կողմից ,այդ երկրի քաղաքացիների և աշխարհի ժողովրդի համար դարձել են բնական երևույթ: Միթե այն, որ սպանվածների թիվը մեծ լինի: 

Ասվում է, որ ԱՄՆ-ը  հնարավորությունների երկիր է։ Այդ հնարավորություններից մեկը, որ ԱՄՆ-ն ընձեռում  է  իր քաղաքացիներին, դա հրազենով  սպանելն է  կամ սպանվելը:Երբ խոսվում է զանգվածային սպանությունների մասին ,առաջին երկիրը ,որի մասին աշխարհի ժողովուրդը սկսում է մտածել,ԱՄՆ-ն է: Այդ երկիրն աշխարհում մահացու կրակոցների ռեկորդակիրն է:  ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման  (CDC), և Բերդի  երկու կենտրոնների տվյալների և վիճակագրության համաձայն՝ 2013-ից 2017-ի թթ․ ընթացքում օրական միջին հաշվով ԱՄՆ-ում 310 մարդ գնդակի թիրախ է դարձել , որոնցից 100-ը սպանվել է: Այլ վիճակագրության համաձայն, օրական 21 երեխա և երիտասարդ այդ երկրում գնդակի թիրախ են դառնում: Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների համաձայն , այդ երկրում երեխաների մահացության երրորդ հիմնական պատճառը հրազենն է: Նաև ԱՄՆ-ում, հրազենով ինքնասպանության դեպքերը  աճել  են։

Փիլիսոփայության գիտաշխատող և դասախոս Ջոն Կոզեյը համոզված է.«Աֆղանստանում պատերազմի մասնակցելն ամերիկացիների համար ավելի քիչ վտանգավոր է քան ԱՄՆ-ում ապրելը...Ամերիկացիները ոչ միայն բռնության դիմաց են կանգնած, այլև դա նրանց համար ժամանցային բնույթ է կրում ...Հռոմեացիները մարդկանց սպանությունները և բախումները տեսնելու համար գնում էին գլադիատորների մարտադաշտ՝  բայց ամերիկացիները պարզապես  իրենց բնակարանների  պատուհանից կարող են տեսնել սպանությունները»:2017-ի տվյալների համաձայն, ՝ ԱՄՆ-ում,յուրաքանչյուր  100 մարդու դիմաց, ավելի քան 120 զենք է եղել:Մի խոսքով այդ երկրում զենքի թիվը գերազանցում է բնակչության թվին:

Բռնությունը ,այսօր ամերիկյան մշակույթի ու ինքնության մի մասն է: Ամերիկացիների ներկայացրած ինքնությունը , երբեք առանձնացված չէ զենքերից:Հոլիվուդյան կինոյին ակնարկ նետելով պարզվում է ,որ պատմության   լավն ու վատը ,գեղեցիկն ու տգեղը , հերոսը և ոչ հերոսը բոլորն էլ զենք են կրում:Կարծես թե՝ ամերիկացիների կարծիքով չարին հաղթելու միակ միջոցը հետևյալն է՝ լավ մարդիկ ,չարերին սպանեն զենքով: Սակայն դժվարությունը հետևյալն է,որ ԱՄՆ-ի փողոցներում տարակարծություն գոյություն ունի լավի ու վատի միջև: Ընդհանրապես ԱՄՆ-ում յուրաքանչյուր հարցի կարգավորման միակ ելքը՝ բռնությունը և զենքի օգտագործումն է: Նման սպանություններ կարող են պատահել ամենուր,ինչպես ռեստորաններում, կինոսրահներում, հյուրասիրություններում ,եկեղեցիներում, համալսարաններում  , դպրոցներում և այլուր:

Հրաձգություն և բռնություն՝ ԱՄՆ-ի հասարակության մեջ

Վերջին տասնամյակներում ,ԱՄՆ-ի դպրոցներն այնպիսի երևույթի դեմ հանդիման են կանգնել ,որը թե զարմանալի է և թե ՝մտահոգիչ: Դպրոցներում սպանությունն աճել է այնքանով , որ վերածվում է ամերիկյան կյանքի ցուցանիշի, ինչպիսին են՝  Հոլիվուդն ու Մակդոնալդը:Մոտավորապես 20 տարի առաջ,1999թվականի  ՝ ապրիլի 20-ին, Կոլորադոյի Կոլոմբայն  կոչվող դպրոցում, 17 և 18 տարեկան ամերիկացի երկու երիտասարդներ , սարսափելի սպանություն կատարեցին:Նրանք սպանեցին12 աշակերտի  և  մեկ ուսուցչի, ապա ինքնասպան եղան:Հրաձգության հետևանքով վիրավորվեց 21 հոգի: Կոլոմբայն   դպրոցի կոտորածը ծրագրված  և կանխամտածված ամենազարմանալի հանցագործություններից մեկն էր:Նրանք բավականին ժամանակ էին հատկացրել ,որպեսզի ձեռնաշեն մի քանի ռումբեր տեղադրելով քաղաքի զանազան վայրերում ,շեղեն ոստիկանության, շտապ օգնության և հրշեջների ուշադրությունը: Թեև, նրանց ծրագրի մեծ մասը չիրականացավ,բայց այդ դառը իրադարձությունը  մեծ ուշադրություն գրավեց ՝ գործողության ծավալի  և մարդասպանների դրդապատճառի առումով,քանի որ նրանց թիրախում դպրոցի աշակերտներ էին: Դեպքի մասին նկարահանվեցին   երկու ֆիլմեր ,մեկը վավերագրական ֆիլմերի հեղինակ Մայքլ Մորի  «Բոլինգ Կոլոմբայնի համար» ֆիլմն էր,իսկ մյուսը՝  Գաս Վենսենթի«Փիղը»:

«Նյու Յորք Թայմզ»-ը , Կոլոմբայնի  աղետի 20-ամյակի կապակցությամբ մի հոգվածում գրել էր,որ մինչ այժմ միլիոնավոր դոլարներ են ծախսվել դպրոցների անվտանգության ապահովման համար, որպեսզի Կոլոմբայնի պես աղետ չկրկնվի: Բայց անվտանգության այս նկատառումները  երբեք չեն նվազեցրել մտահոգությունները:Associated Press գործակալության և Չիկագոի  համալսարանի «NORC» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով՝ ծնողների 74 տոկոսը և մյուս հարցվածների  64 տոկոսը կարծում են, որ դպրոցներն ավելի անապահով են դարձել, 1999 թվականի համեմատությամբ, երբ տեղի ունեցավ Կոլոմբայնի դեպքը:

  Guardian թերթի փոխանցմամբ,  «Դպրոցներում կրակոցները դարձել են ամերիկյան ոգու մասնիկը»:Ամերիկացի որոշ հետազոտողներ համոզված են ,որ դպրոցներում բռնությունը հետևում է ընդհանուր հասարակության մեջ առկա բռնության օրինակին: Այդ երկրի դպրոցներում պատահածը չի տարբերվում ընդհանուր հասարակության մեջ պատահածից: Փաստերը ապացուցում են , որ ԱՄՆ-ում  տեղի ունեցող յուրաքանչյուր զանգվածային սպանությունից  հետո, ամերիկացիների ցանկությունն ավելի է մեծանում զինվելու և  ավելի մեծ  քանակությամբ հրազեն պահելու  համար

Այդ երկրում պատահած հրաձգություններին հպանցիկ ակնարկ նետելով պարզվում է ,յուրաքանչյուր հարձակման ընթացքում սպանվածների թիվը ուշագրավ աճ է արձանագրում: 2007-ի ապրիլի 15-ին ,Վիրջինիա համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվեց 32  և վիրավորվեց 17 մարդ, 2012-ի դեկտեմբերի 14-ին ,Նյու թաունի Սենդի Հուկ տարրական դպրոցի աշակետների վրա տեղի ունեցած մահացու հարձակաման  հետևանքով զոհվեց 28 և վիրավորվեց 2 մարդ,2016-ի հունիսի 12-ին  Ֆլորիդա նահանգի  Օրլանդո քաղաքում գտնվող համասեռամոլների գիշերային ակումբում՝ կար 50 զոհ և 53 վիրավոր,2017-ի հոկտեմբերի 2-ին Լասվեգասում մի համերգի ժամանակ տեղի ունեցած մահացու դեպքի հետևանքով զոհվեց 50 և վիրավորվեց ավելի քան 400 մարդ, 2019-ի մայիսի 31-ին ,Վիրջինիա Բիչի քաղաքապետարանի շենքում կար 12 զոհ  և 6 վիրավոր ,2019-ի օգոստոսի 3-ին Տեխասի Էլ-փասոում գտնվող Վալմարթ հանրախանութում կար 20 զոհ և առնվազն 26 վիրավոր, և այլն:

Հարցը հետևյալն  է, թե ին՞չու, չնայած այն արյունալի և մահացու դեպքերին, որոնք ամեն օր հրազենով տեղի են ունենում ԱՄՆ-ում, զենքի վաճառքը դեռևս ազատ է այդ երկրում:

Զենքի ազգային ասոցիացիան ,ԱՄՆ-ի  քաղաքական բեմի ամենաազդեցիկ լոբբիներից մեկն է:Այս ասոցիացիան,մեծ ազդեցություն և փող ունի իր նպատակներն առաջ տանելու համար:Նահանգային  ներկայացուցիչների մեծամասնությունը ,զենքի արտադրության  ընկերություններից ունեցած ֆինանսական կախվածության պատճառով ,նույնիսկ զենքի վերահսկման մասին իրենց քարոզչական կարգախոսներով հանդերձ ,գերադասում են ,որ կոնգրես մտնելուց հետո լռեն կամ չքվեարկեն զենքին հակառակ օրենքներին: Ուրեմն հեշտությամբ կարելի է պատասխանել այն հարցին, թե ին՞չու ԱՄՆ-ում ,զենքի ազատության մասին օրենքը չի փոխվում: Զենքի արտադրության և արտահանման արդյունաբերությունը ,ԱՄՆ-ի  խոշոր և կարևոր ֆինանսական ռեսուրսներից մեկն է:ԱՄՆ-ում, թեթև զենքի արդյունաբերության և առևտրի ընդհանուր արժեքը գնահատվում է տարեկան մոտ 14 միլիարդ դոլար,և այդ արդյունաբերության շնորհիվ  մոտավորապես  5 միլիադ 800 միլիոն  դոլար  ,որպես հարկ մուծվում է ԱՄՆ-ի կառավարության հաշվին:Այդ երկրում, յուրաքանչյուր խոշոր սպանությունից հետո, ամերիկյան զենքի արտադրման ընկերությունների  բաժնետոմսերը  անհավատալիորեն ուշագրավ աճ են արձանագրում: 

2017 թվականին Fortune ամսագիրը գրել էր,  Լաս Վեգասում տեղի ունեցած դեպքի պատճառով , որի հետևանքով զոհվեց 59 մարդ,ներդրողները սկսեցին գնել զինագործական ընկերությունների բաժնետոմսերը,քանզի ակնկալվում էր ,որ ինչպես միշտ դեպքի հետևանքով ավելանար զենքի վաճառքը:Հաջորդ օրը և առևտրի առաջին պահերից երեք տոկոսով աճ արձանագրեց «Ստորմ և Ռոգեր»ընկերության բաժնետոմսը ,(American Outdoor)ընկերության բաժնետոմսերն աճ արձանագրեցին 5 տոկոսով ,իսկ (Vista Outdoor)ընկերության բաժնետոմսը ավելի քան երկու տոկոս աճ արձանագրեց:Յուրաքանչյուր դեպքից հետո ,մարդիկ իրենց անվտանգությունը պահպանելու համար զենք են գնում ,որը նշանակում է զենք արտադրող ընկերությունների բաժնետոմսերի աճ: Փաստորեն զենքի ազատ գնումը,վաճառքը և այն կրելը ,ԱՄՆ-ի սպառազինական արդյունաբերության ներդրողների տնտեսական ու դրամավարկային շուկայի մի մասն է ,որն այլ երկրներ զենք  արտահանելու շահավետ շուկայի հետ միասին ,ԱՄՆ-ի պետայրերին խրախուսում է,որ ժողովրդի անվտանգությունը զոհեն հանուն այդ արդյունաբերությունների տերերի և կապիտալ ներդնողների շահերի:

 

Քանի որ, Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն մտնելու համար պարտական է հենց այս լոբինների և զենք արտադրող ընկերությունների հովանավորություններին:Սա մի խնդիր է ,որին  բազմիցս անդրադարձել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները և այդ  երկրում զինված բռնության վերահսկողության հարցով արգելք հանդիսացող  կարևոր գործոններից մեկը՝ զենքի ազգային ասոցիացիայի կողմից  Թրամփի նախընտրական շտաբին և ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրներին կաշառելն են համարել:Թրամփը որոշ ժամանակ առաջ,Ֆլորիդայի հրաձգության միջադեպի հետևանքով զոհվածների հարազատների հետ  հանդիպման ժամանակ ,զենքի  ազգային  ասոցիացիայի անդամներին որակեց ,որպես իրական  հայրենասերներ և այդ ասոցիացիայի անդամների հավաքում ևս իր հովանավորությունը հայտնեց այդ ազդեցիկ լոբիին  և նրանց իր իրական բարեկամը անվանեց :

Սիրելի ունկնդիրներ ,մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ:

Add Comments