Հետկորոնավիրուսային աշխարհ(1)

Armenian Radio 19 views
2019-ի դեկտեմբերին Չինաստանի Վուհան քաղաքում Կորոնավիրուսի և COVID-19 հիվանդության բռնկվելուց և այդ մասին հայտարարվելուց հետո ,աննախընթաց տեմպով այն տարածվել է աշխարհի բոլոր երկրներում։ Խախտվել է բնականոն կյանքի ընթացքը և տնտեսական ,սոցիալական ու քաղաքական բնագավառներում լուրջ դժվարություններ են առաջացել:

Կարելի է ասել, որ 1918-թվականին Առաջին աշխարհամարտին ավարտին,  գրիպի համաճարակը տարածվելուց հետո, այս երևույթը ,այսինքն՝ կորոնավիրուսի համաճարակը, վերջին հարյուր տարվա ընթացքում աննախադեպ է եղել,որը  էական ազդեցություն է ունենալու համաշխարհային գործընթացների վրա,և կարելի է կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո  ընկած ժամանակահատվածը անվանել ՝հետկորոնավիրուսյան ժամանակաշրջան: Փաստորեն մարդ արարածը երբևէ նման ծավալով երևույթի դիմաց չի կանգնել :Այժմ աշխարհն  կանգնած է այնպիսի փորձության առջև , որը գոյություն չի ունեցել  վերջին 100 կամ 200 տարիներին և դրա ազդեցությունները իհայտ են գալու բոլոր բնագավառներում: Հաշվի առնելով ներկա աշխարհի առանձնահատկությունները, հատկապես գլոբալիզացիան, կապի և տեղեկատվական հեղափոխությունը, կիբեր տարածության գերիշխանությունը՝ աշխարհի ժողովրդի  կյանքի վրա և երկրների ու տարածաշրջանային դաշինքների փոխկապակցությունը ,պատճառ են դարձել ,որ աշխարհում աննախընթաց պայմանների դիմաց կանգնենք ,որը կարելի է անվանել կորոնավիրուսի ժամանակաշրջան:

Այնուամենայնիվ այն ինչը գիտնականների և համաշխարհային գործընթացների մասնագետների մտահոգությանն է հանգեցրել ,հետկորոնավիրուսային աշխարհի խնդիրն է ,որի հետևանքները սկսել են հայտնվել այժմվանից՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական և միջազգային  զանազան ասպարեզներում:Նրանց կարծիքով ՝ հետկորոնավիրուսային  աշխարհը շատ է տարբերվելու  մինչ այժմ եղածից:Լիբանանի Հեզբոլլահ շարժման ղեկավար Սեյեդ Հասան Նասրոլլահի հավաստմամբ.«Կորոնավիրուսի բռնկման հետևանքներն շատ ավելի մեծ են, քան առաջին և երկրորդ  աշխարհամարտերինը և միգուցե այս ճգնաժամային պայմաններում ,առաջանա համաշխարհային նոր համակարգ, քանի որ ,տեղի ունեցածը տարածվել է ամբողջ աշխարհում, և այսօր մենք բախվում ենք մշակութային, կրոնական, գաղափարական և փիլիսոփայական բանավեճերի:Մենք չգիտենք, որ արդյոք,Ամերիկայի նահանգները կշարունակիեն մնալ Միացյալ Նահանգներ,կամ արդյոք կգոյատևի Երամիությունը» : Ինչպես,որ  Կորոնավիրուսի համաճարակը աննախընթաց տեմպով խանգարել է երկրների բնականոն կյանքն ու  տնտեսությունները ,ինչու չէ նաև  համաշխարհային տնտեսությունը, և  նժարի վրա դրել կառավարությունների իրավասությունն ու արժանավորությունը ,թվում է թե՝ այն ,մնայուն փոփոխություններ է առաջացնելու ներկա գործընթացներում ,կապված քաղաքատնտեսական ուժերի հետ:

Հետկորոնավիրուսային աշխարհի քաղաքական և սոցիալական իրավիճակը շատ տարբեր կլինի ներկա ժամանակաշրջանից:Փաստորեն, կորոնավիրուսը և կովիդ 19 հիվանդությունը  ազդել են սոցիալական կյանքի ներքին ու արտաքին բոլոր ոլորտների վրա:Մինչդեռ անխուսափելի է դրան դիմակայելու համար միջազգային ու տարածաշրջանային երկխոսությունը և համագործակցությունը ,սակայն որոշ երկրներ կիրառել են կատարյալ ազգային գործընթաց: Այս խնդիրը,այսինքն կառավարությունների ազգայնամոլությունը  և ինտրովերտ մոտեցումների սաստկացումը պատճառ կհանդիսանան,որ երկրները աստիճանաբար հեռանան միմյանցից և  տարածաշրջանային բլոկներում ,ինչպես Եվրամիության պարագային ,տարանջատումը  խորանա: Ըստ Հարվարդ համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս և ականավոր տեսաբան Ստեֆան Վալթի.«Կորոնավիրուսի  համաճարակը կամրապնդի կառավարության դերը և ազգայնականությունը:Կառավարությունները, ինչպիսին էլ որ լինեն,  անհրաժեշտ և հրատապ գործողություններ են կիրառում  ՝ ճգնաժամի տնօրինման  համար և հավանաբար ճգնաժամից հետո ,ելնելով իրենց շահերից պնդելու են դրանց գործադրման  վրա:Փաստորեն Եվրոպայում ,կորոնավիրուսի համաճարակից տարածումից հետո շատ եվրոպացիների համար պարզված դառը իրականությունը հետևյալն էր,որ Երոպական երկրներից յուրաքանչյուրը այդ ոլորտում իր հատուկ ուղիով  է ընթացել  և կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով համատեղ քայլերը անտեսվել են : Այսպիսով պարզվել է,որ Եվրամիության կարգախոսը ,որը «միասնականությունն է տարբեր լինելու հետ միաժամանակ» և համատեղ ցանկություն,այսինքն՝«համագործակցություն հանուն խաղաղության և բարօրության»մինչ այն ժամանակ է ուշադրության արժանի ,երբ  անդամ երկրների տնտեսական բարօրության և ազգային անվտանգության ոլորտ չներքաշվի:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության իր գործընկերներին նախազգուշացրել է այն մասին, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է հանգեցնել բլոկի կենտրոնական հիմքերի փլուզմանը, ինչպիսին է դրա Շենգենյան գոտին, եթե նրանք միասնականություն չցուցաբերեն այս ճգնաժամի պայմաններում: «Վտանգված է եվրոպական նախագծի գոյատևումը»,- հեռախոսային խորհրդակցության ժամանակ հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը ԵՄ առաջնորդներին՝: «Ռիսկը, որի առաջ մենք կանգնած ենք, Շենգենի մահն է»,- հավելել է Մակրոնը:

Կորոնավիրուսի համաճարակը ապացուցեց շատ կառավարությունների հատկապես  ԱՄՆ-ի և Թրամփի կառավարության անարժակությունը աղետի տնօրինման հարցում։  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, այդ երկրում կորոնավիրուսի համաճարակի առաջին պահերին փորձեց դա ներկայացնել շատ անկարևոր ,որի հետևանքով էլ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով անհրաժեշտ քայլեր չիրականացվեցին:ԱՄՆ-ն այսօր, կորոնավիրուսով վարակվածների թվի առումով աշխարհում առաջատար է :Այդ խնդիրը  նվազեցրել է վստահությունը կառավարությունների նկատմամբ , հատկապես Եվրոպայում և ԱՄՆ-ում,և հետևանքներն ապագայում իհայտ կգան այս կառավարությունների օրինականության նվազեցմամբ: Միևնույն ժամանակ, կարելի է կանխատեսել, որ հետկորոնավիրուսյան  ժամանակահատվածում  անձնական տվյալների գաղտնիության պահպանման հարցը կթերարժևորվի:  Քանի որ  կառավարության կողմից կիբեր տարածքի  վերահսկողությունը խստանալու է:Էլեկտրոնային սահմանների հիմնադրամը մի հաղորդագրությամբ հայտարարել է«Կառավարությունները պահանջում են վերահսկողական արտակարգ լիազորություններ Կովիդ-19-ի տարածումը կանխելու  համար»:Նման լիազորություններ կարող են ներխուժել մեր անձնական տարածք, նվազեցնել խոսքի ազատությունը և խիստ ազդել խոցելի խմբերի վրա։

Կորոնավիրուսի համաճարակը արագացնելու է Եվրոպայում արևմտյան ժողովրդավարությունների հավանական անկումը, որոնք նախապես ևս շատ են վնասվել:Եվրոպան, վերջին տարիներին դեմ հանդիման է կանգնել միգրանտների ճգնաժամի,աջակողմյան շարժումների,կուսակցությունների և  քաղաքական այրերի  թվային  աճի,բնակչության ծերացման և տնտեսական տագնապի,որոնք երերուն  են  դարձրել միասնական Եվրոպայի հիմքերը:Կորոնավիրուսի համաճարակի նկատմամբ ազդեցիկ մոտեցում դրսևորելու հարցով ,Եվրամիության աղետալի անկարողականության բացահայտումը մեծացրել է այդ մայրցամաքում սոցիալական անհանդարտությնների բռնկման հավանականությունը ,որը եվրոպական կոնվերգենցիայի ավարտի սկիզբն է: Այդ իրավիճակը պատճառ կհանդիսանա Եվրոպայից խույս տվող  կուսակցությունների ձևավորման: Այսպիսով, շատ էլ երևակայական չի լինելու ծայրահեղական աջակողմյան քաղաքական գործիչների իշխանության գալու հեռանկարը, ինչպիսիք են՝ Մարին Լոփենը Ֆրանսիայում և Մատտեո Սալվինին Իտալիայում  :Միաժամանակ, այդ խնդիրը Եվրոպայում տարամետ հակումներ է ստեղծելու և Եվրամիությունից Բրիտանիայի հեռացումից հետո ,հավանական է ,որ կորոնավիրուսի համաճարակը ավարտվելուց հետո արծարծվի մի շարք երկրների ,ինչպես Իտալիայի Եվրամիությունից հեռանալու հարցը:ԱՄՆ-ում ևս ինչպես Եվրոպայում ,կորոնավիրուսի համաճարակը պատճառ կդառնա ուժը առավել կենտրոնանա ֆեդերալ կառավարության մեջ,վերահսկելու համար կորոնավիրուսի համաճարակի տնտեսական ու սոցիալական աղետալի հետևանքները: Ամերիկացի որոշ վերլուծաբանների համոզմամբ այդ հարցը կհանգեցնի Դոնալդ Թրամփի նախագահության շարունակման:  2016-ին Թրամփը հակամիգրացիոն ,աջամետ  ու նաև ԱՄՆ-ին առաջնահերթ համարելու կարգախոսներով ,ղեկավարությունը  ստանձնեց  և իր միահեծան և հակագլոբալիզացման գործելաոճի շրջագծում ,սկսեց հեռանալ դաշինքներից, կազմակերպություններից և տարածաշրջանային ու միջազգային համաձայնություններից: Նա բացարձակօրեն իր դժգոհանքն է հայտնել գլոբալիզացման առումով:Թրամփը, ԱՄՆ-ում ևս ապացուցել է իր ավտորիտարիզմ հակումները : Համենայնդեպս, Թրամփի գործելաոճն իր բացասական ազդեցությունները ավելի  է դրսևորել կորոնավիրուսի համաճարակով: Միջազգային հարաբերությունների գիտնական Ժոզեֆ Նայի հավաստմամբ.«Կորոնավիրուսը բացահայտեց Թրամփի ազգային անվտանգության ռազմավարության անբավարար լինելը, ԱՄՆ-ը չի կարող միայն հենվել իր սեփական ուժերի վրա։ Կարևորելով հետագա սպառնալիքների դիմաց համագործակցությունը , սովորենք  այլ դերակատարների հետ ուժի կիրառման մեթոդը։ Մենք ձախողել ենք ժամանակակից  աշխարհի հետ մեր ռազմավարությունը մշակելու գործում:Սակայն անհավանական է թվում ,որ եթեէ Թրամփը վերընտրվի որպես նախագահ ,փոփոխության ենթարկի իր ներկա  գործելաոճը: Դա պատճառ կդառնա ,որ առավել ևս նվազի ԱՄՆ-ի համաշխարհային դերը ,հակառակ Թրամփի կարգախոսերի: Ռազմավարական ուսումնասիրությունների հիմնարկի տեղակալ Քորի Շայքն ասում է.«ԱՄՆ-ը այլևս չի ճանաչվում ,որպես միջազգային ղեկավար:Կորոնավիրուսի համաճարակը ապացուցեց ,որ Վաշինգտոնը ձախողել է համաշխարհային ղեկավարման մրցույթում: Կարելի է  կանխատեսել ,որ կորոնավիրուսի համաճարակից ստեղծված վախը փոխելու է արևմուտքցիների հայացքը աշխարհի նկատմամբ:Ժողովրդավարությանը, լիբերալիզմին և սոցիալական ինստիտուտների աշխատանքներին ու քաղաքացիական հասարակության նկատմամբ հավատքը , հավանաբար, կթուլանա ՝ հօգուտ պետության առանցքային դերի: Մինչդեռ ԱՄՆ-ը ,Թրամփի մոտեցման համատեքստում,նահանջում է գլոբալ հարցերից , Եվրոպան ,ամրապնդելու անկման։

Հետկորոնավիրուսային  ժամանակաշրջանում ,մեծ հավանականությամբ նվազելու  են համաշխարհային համագործակցությունները և միջազգային բեմում գերուժերը առավել մրցակցություն են սկսելու: Ճիշտ  այնպես, ինչպես 1918-ի գրիպի համաճարակը չկարողացավ վերջ տալ գերտերությունների մրցակցությանը,Կովիդ 19-ը ևս չի կարող դա անել: Միաժամանակ համաշխարհայնացման երևույթն առավել քան երբևէ թուլանալու  է: Պատճառը հետևյալն է,որ քաղաքացիները ինքնապաշտպանության համար կձգտեն   ազգային կառավարությունների հզորացմանը  և կառավարությունները ևս իրենց հերթին կձգտեն հզորացնել իրենց ուժը ապագայի սպառնալիքներին դիմակայելու համար: Կորոնավիրուսի համաճարակի նկատմամբ գլոբալ միատարր հակազդեցության ձախողումը ,բացահայտեց  միջազգային համագործակցության թերությունները այն ժամանակ ,երբ աշխարհի ղեկավարները ,իմասնավորի ԱՄՆ-ը և Չինաստանը սկսեցին մեղադրել միմյանց  կորոնավիրուսի տարծման մեջ։

Որոշ փորձագետներ համոզված են ,որ Կորոնավիրուսի համաճարակի դեմ արդյունավետ պայքարի  հարցում միջազգային համախմբվածության բացակայությունը ,արդյունքն է Թրամփի վարչակազմի քայլերի և համայն  աշխարհում ազգայնական ու պոպուլիստական ղեկավարների հարաճուն ներկայության: Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում  Եվրոպայի  ծրագրի տնօրեն  Հեդեր Քոնլին ասել է.«Կորոնավիրուսի համաճարակային ճգնաժամը բռնկվել է վերջին երեքուկես տարվա ընթացքում, միջազգային համագործակցության փլուզման թոհու բոհում»: Մի խոսքով, մահացու վիրուսի դեմ պայքարի  ոչ ադեկվատ պլանավորումը և անարժան  ղեկավարությունը ,ընդհանուր առմամբ  մարդկությանը նոր և մտահոգիչ ուղու վրա են  դրել: Արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հասի համաձայն.«Կորոնավիրուսի համաճարակի հետևանքներից են՝զանազան երկրների համար այս ճգնաժամը հաղթահարելու դժվարությունը ,անճարակ և թուլացած կառավարությունների թվի ավելացումը, Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացումը, Եվրոպական զուգամերձության գործընթացի նվազումը, համշխարհային առողջապահության իրավիճակի բարելավումը և  գլոբալիզացման ցանկության նվազումը»:

Առկա փաստերն ու գործընթացները նկատի առնելով կարելի է կանխատեսել ,որ կորոնավիրուսը և Կովիդ 19 հիվանդությունը կստեղծեն այնպիսի աշխարհ,որը շատ բաց, և ազատ չի լինելու ,սակայն այդ նույն աշխարհը մղելու են դեպի ազգայնամոլություն, ավտորիտարիզմ , անվտանգության նկատառումների զարգացում և միջազգային  ու համաշխարհային համագործակցությունների նվազում:

Add Comments