Աթթարի դասերն՝ այսօրվա մոլորված մարդու համար(Նվիրված Շեյխ Ֆարիդդէդդին Աթթար Նեյշաբուրիի մեծարման օրվան)

Armenian Radio 18 views
Իրանական ֆարվարդին ամսի 25-ը (Ապրիլի 13-ը) Շեյխ Ֆարիդդէդդին Աթթար Նեյշաբուրիի մեծարման օրն է: Այս կապակցությամբ ներկայացնում ենք նրա կյանքն ու խոհերը:

Այսօրվա աշխարհում, մարդը բազմաթիվ խնդիրների առջև է կանգնած: Չնայած իր բոլոր նյութական ձեռքբերումներին, մարդն այսօր տառապում է ինքնաօտարացումից՝ ունենալով ոչ իրական վարքագիծ: Պատճառը թերևս այն է, որ այսօրվա մարդը կորցրել է իրեն իդեալական աշխարհի հետ կապող օղակները: Իսկ այդ օղակները թերևս մարդու բարոյական ու կրոնական արժենքներն են: Թերևս այդ պատճառով էլ մարդը հեռացել է իր բարության, սրբության  և բարոյական ու գրական ժառանգությունից: Գրականությունը կարող է մարդուն փրկել առօրյա հոգսերից և նրան տանել դեպի բարոյական աշխարհ: Մաքուր գրականությունը մարդուն օգնում է հասնել ինքնաճանաչման: Գրականությունն այն աշխարհն է, որի մեծերը կարողացան ընկալել դրա խորությունն ու մուտք գործել մարդու էության մեջ: Նրանք ներկայացնելով մարդկային իրական ինքնությունը, փորձել են բուժել մարդու ներքին ցավերը: Անշուշտ, իրանական մշակույթը հենց այս աշխարհին է  պատկանում:

Իրանական ֆարվարդին ամսի 25-ը (Ապրիլի 13-ը)  իսլամական Իրանում հռչակվել է որպես իրանցի մեծ բանաստեղծ և մտածող Աթթար Նեյշաբուրիի օր: Ամեն տարի, այս կապակցությամբ, Իրանում տեղի են ունենում բազմաթիվ համագումարներ,մշակութային նիստեր:

Աթթար Նեյշաբուրիի՝ 12-րդ դարի վերջի և 13-րդ դարասկզբի իրանցի մեծ բանաստեղծի մտքերը, կենդանի են նաև այսօր և մարդկանց ցույց են տալիս ճշմարիտ ճանապարհը: Այսօր մարդիկ աշխարհում բախվում են բազմաթիվ ճգնաժամերի: Թերևս այն պատճառով, որ մարդը հասել է նիհիլիզմի, ռասիզմի, էգոիզմի և նյութապաշտության: Աթթարի մտքերը սպեղանի են ճգնաժամերի հետևանքով առաջացած վերքերի համար:

Այսօր ներկայացնում ենք այս մեծ բանաստեղծի «Մանթեղ Օլ Թեյ» գրքից հատվածներ, որպեսզի հասկանանք, թե ինչպես  է մարդու հոգին հողից հասնում երկինքներ:

Աթթարը համոզված էր, որ մարդու հեռանկարը, փուչ մտքերի պատճառով,սահմանափակվել է: Ուրեմն նա պետք է ազատվի այդ սահմանափակություններից, որպեսզի կարողանա թռչել դեպի անսահման երկինք: Նա իր ընթերցողին ստիպում է շարժվել դեպի բացարձակ կատարելություն: Այն ինչ անհրաժեշտ է այսօրվա մարդուն, Աթթարը ներկայացրել է:

Գերմանացի աթթարագետ Հելմուտ Ռիթերն ասում է, որ Աթթարի ուշադրության կենտրոնը մարդն է, աշխարհը և Աստված և նա փորձում է  այդ երեքի հարաբերությունը ցույց տալով, մի վառ պատկեր ներկայացնել այդ հարաբերությունից: Եվ թերևս մարդը երբեք իր պատմության մեջ չի տառապել ինքնամոռացությամբ: Այսօրվա մարդը, հեռանալով իր մարդկային էությունից, ինքնամոռացության է  տրվել, խուսափելով տեսնել ճշմարտությունը:Արդյունքում, մարդն ընկել է մի արհեստական խաժամուժի մեջ և իր կյանքն աննպատակ սպառում է այնտեղ: Աթթարը, լավ ճանաչելով մարդկային հոգու շերտերը, կարողացել է տեսնել այն բոլոր կապերը, որ մարդու ձեռքերն ու ոտքերը կապել են: Աթթարի պոեզիան կենսուրախության ու շարժման կոչ է: Եվ ընթերցողը, բացելով նրա գիրքը և կարդալով Աթթարին, փորձում է ճանաչել իր իսկությունը: Աթթարն ամենայն պատասխանատվությամբ, ցանկանում է հասնել ինքնաճանաչողության: Հենց այդ պատճառով էլ նա մարդու ինքնաճանաչման համար կարևոր է համարում շարժումը: Ահա թե ինչու է նա մարդուն թռչունի տեսքով ուղարկում մի երկար ճանապարհ, ինքը դառնալով մի հոպոպ, որը մարդուն ցույց  է տալիս ճանապարհի վտանգները:

Աթթարի գրքերից են «Մանթեղ օլ Թեյրը», «Աստվածային մատյանը» և «Մատյան ողբերգությանը»: Դրանցից յուրաքանչյուրը մի ուղևորություն է, որը մարդուն տանում է  դեպի ինքնաճանաչում, ցույց տալով, որ այն, ինչ մարդը տեսնում է հեռավոր տարածություններում, նախ պետք է գտնի իր մեջ: Աթթարի կարծիքով, եթե մարդը հրաժարվելով առօրյականությունից, հասնի ինքնաճանաչողության, կհասկանա իր ներքին կարողությունները: Մարդը պետք է ճանաչի ինքն իրեն և ձևավորի իր ինքնությունը: Աթթարի տեսակետից, մարդը պետք է կյանքն ընկալելու համար նախ ինքն իրեն ճանաչի: Մարդու իսկական նպատակը հենց դա է:

Աթթարն ասում է . «Դու հենց այն ես, ինչ ասում ես և ինչ գիտես: Քեզ ճանաչիր, հարյուրապատիկը դու ես»:

Մարդու մյուս խնդիրն այն է, որ նրա կյանքի շլացուցիչ կողմերը պատճառ են դարձել, որ մոռանա բարոյականությունը և հավերժական ճշմարտությունը: Հենց այդ պատճառով, հոռետեսությունը, հուսահատությունը և ագրեսիան մտել են նրա հոգու և մտքի մեջ: Մարդն իր կյանքում երբեք այսքան հեռու չի եղել հավերժական ճշմարտությունից: Մարդը ձեռք է բերել մեծ ուժ և ըստ երևույթին, տնօրինում է իր ճակատագիրը: Սակայն այդպիսով, միևնույն ժամանակ, դա կուրացրել է նրան, քանի որ նա չի կարողանում տեսնել բարոյական հիմքերը, դրևսորումներն ու արժեքները:

«Մանթեղ օլ Թեյր» գրքում, որը նշանակում է «հավքերի լեզուն», Աթթարը կանչում է  հավքերին, բայց իրականում՝ մարդկային հոգիներին: Նա ցանկանում է նրանց հիշեցնել Աստծո  գոյության մասին, ներկայացնելով նրա գթությունը, գեղեցկությունն ու բարությունը: Նա ցանկանում է, որ մարդու հոգում արթնանա Աստծուն ճանաչելու ցանկությունը: Աթթարի համար ամենակարևոր արժեքը սերն է, որովհետև եթե սերը չլինի, մարդը չի կարող արթանանալու ցանկություն ունենալ: Իր սիրուն հասնելու մարդու ցանկությունը, կարող է նրան տալ խիզախություն և քաջություն, որպեսզի այդ դժվար ճանապարհից անցնի: Սիրահար մարդու մեջ վերանումէ հոռետեսությունը: Նման մարդկանց տրամաբանություն պետք չէ: Նրանց անհրաժեշտ է ունենալ տեսնելու ներքին աչք, քանի որ այսօրվա մարդը հեռանում է տեսնելու այդ կարողությունից, նյութապաշտության պատճառով: Եթե այսօրվա մարդը հասկանա, որ մարդկային հոգու ամենակարևոր մասը «սիրտն» է, կվերանան իր և իր Աստծո միջև եղած բոլոր վարագույները:

Դրա համար  էլ Աթթարն ասում է. «Քո թագավորին քո սրտում տես»: Աթթարի կարծիքով, մարդու այսօրվա հոռետեսության և մենության պատճառն այն է, որ նրան անհրաժեշտ է վերագտնել իր Աստծուն:

Add Comments